Անհետաձգելի բուժօգնության և «Շտապօգնության» ծառայություն
«Աստղիկ» բկ-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իր մեջ ներառում է 3 կարևոր ուղղվածություն՝
- Ընդունարան
- Անհետաձգելի բուժօգնություն
- Շտապօգնության ծառայություն
Ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան ընդունարանն առանձնանում է իր սպասարկման բարձր որակով:
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը լիարժեքորեն ապահովված է որակյալ մասնագետներով (ռեանիմատոլոգներ), անհրաժեշտ դեղորայքով, ժամանակակից սարքավորումներով` ցանկացած պահի պատրաստ հիվանդին ցուցաբերելու անհրաժեշտ առաջին օգնությունը, հարկ եղած դեպքում նույնիսկ՝ ցանկացած անհետաձգելի վիրահատության կատարում անմիջապես ընդունարանի վիրահատարանում։
«Շտապօգնության» ծառայությունը զինված է ժամանակակից ռեանիմոբիլներով, որոնք համալրված են անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով: Ծառայությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ` ցանկացած պահի պատրաստ սպասարկել հիվանդին, նեղ մասնագետի խորհրդատվություն իրականացնել տնային պայմաններում, տեղափոխել հիվանդին համապատասխան բժշկական կենտրոն: Ծառայությունը գործում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: Վերջինը թող զարմանալի չթվա, քանի որ ծառայությունն իսկապես անհրաժեշտության դեպքում հիվանդներին տեղափոխում է ինչպես ՀՀ մարզերից Երևան, այնպես էլ ՀՀ մոտ երկրներ կամ հակառակը: