Վերակենդանացման ծառայություն
Վերակենդանացման ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները
- Բազմաբնույթ վերակենդանացման ծառայություններ,
- Ծանրագույն հիվանդների վարում` միջազգային ուղեցույցների և արձանագրերի համաձայն,
- Մասնագիտացված բուժքույրական խնամք:
Դահլիճներն ապահովված են
• Ժամանակակից օդորակման և օդի վարակազերծման համակարգերով,
• բազմաֆունկցիոնալ մահճակալներով,
• Պնևմատիկ հակապարկելախոցային ներքնակներով:
• DRAGER ֆիրմայի վերջին սերնդի մուլտիմոդալ մոնիտորներով:
• ԹԱՇ ապարատներով՝ SAVINA 300, EVITA 300 ինվազիվ և ոչ ինվազիվ շնչառական ռեժիմներով,
• B.BRAUN ֆիրմայի ինֆուզիոն պոմպերով,
• բրոնխոսկոպով,
• ՈՒՁ հետազոտության ապարատով,
• BIS մոնիտորինգով:
Բաժանմունքում աշխատում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստում անցած բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր պարբերաբար մասնակցում են Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովներին: Մասնակցում են «ԱՍՏՂԻԿ» բկ-ի կողմից on-line ռեժիմով իրականացվող «Արագ արձագանքման» համակարգված միջոցառումներին (ՇԲՕ մեքենա, ուղղաթիռ և այլն)։