Մեր բժիշկները

Վարդուհի Օրդուխանյան

Մանրէաբանական և մանրէազերծման լաբորատորիայի ղեկավար

Հեռախոսահամար

2017թ.-ից սկսած ամեն տարի ստացել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական գրասենյակի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համացանցի (CAEAR) կողմից կազմակերպված մանրէաբանական լաբորատորիայի որակի արտաքին գնահատման հավաստագրեր։

Մասնակցում է ՀՀ Առողջապահության Նախարարության, ԱՀԿ-ի, և ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի, այդ թվում Point Prevalence Survey (PPS)։

Հմտություններ

Աշխատում է ինչպես մանուալ (դասական), այնպես էլ ավտոմատ Vitek-2 սարքով, ինչը թույլ է տալիս իրականացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշում։

Բազմաթիվ մասնագիտական հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են մանրէաբանական հետազոտություններին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը։

1993թ.

Ավարտել է Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանը

1993թ.-ից առ այսօր

Աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, իսկ հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայում

 

Մասնագիտական վերապատրաստումներ

  • Երևանի Պետական Բժշկական համալսարան
  • Առողջապահության Ազգային Ինստիտուտ
  • Մոսկվայի Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան տարածաշրջանային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտ
  • Լաբորատոր Բժկություն` Լիտվայում
...
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International