Մարիամ Հակոբյան
Կանանց Կոնսուլտացիայի ղեկավար
Մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ՝ ավելի քան երկու տասնամյակի կլինիկական և մասնագիտական գործունեության փորձով։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են մանկաբարձությունը, գինեկոլոգիան, վերարտադրողական բժշկությունը, անպտղության ախտորոշումն ու բուժումը, կանանց վերարտադրողական առողջության պահպանումը և կանխարգելիչ բժշկությունը։
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
13 տպագիր գիտական աշխատանքների հեղինակ։
Գիտական գործունեության ուղղությունները ներառում են մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտները։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
European Society of Human Reproduction and Embryology (ESHRE)՝ Անդամ
Japan International Cooperation Agency (JICA)
Միջազգային համագործակցության և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի մասնակից։
1991–1997 թթ.
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բուժական գործ մասնագիտություն
1997–1998 թթ.
Ինտերնատուրա՝ ընդհանուր պրակտիկայի բժշկի մասնագիտությամբ՝ Երևանի N 1 կլինիկական հիվանդանոց։
1999–2002 թթ.
Կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ՝ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն։
2026 թ. հունիսի 18
«Աստղիկ» բժշկական կենտրոն՝ կանանց կոնսուլտացիայի ղեկավար
- Կանանց կոնսուլտացիայի բժշկական և կազմակերպչական գործունեության ղեկավարում։
- Բժշկական անձնակազմի աշխատանքի համակարգում։
- Բուժօգնության որակի և արդյունավետության վերահսկում։
- Պացիենտակենտրոն բժշկական ծառայությունների կազմակերպում։
- Բժշկական թիմի մասնագիտական համագործակցության և արդյունավետ աշխատանքի խթանում։
- Ժամանակակից և ապացուցողական բժշկության սկզբունքների ներդրման խթանում։
- Կանանց գինեկոլոգիական և վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների համակարգում։
2002 թ. – 2026 թ. հունիս
«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ՝ Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
+374 11 66 77 88
Русский
English