Էնդոսկոպիկ հետազոտություններ
Գլխավոր / Էնդոսկոպիկ հետազոտություններ
Ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածների էնդոսկոպիան արագ և ապահով մեթոդ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել կերակրափողը, ստամոքսը և 12-մատնյա աղիքը: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի միջոցով հնարավոր է գնահատել նշված օրգանների, ինչպես մակրոսկոպիկ վիճակը, այնպես էլ նմուշառել կենսաբանական հեղուկներն ու հյուսվածքները, կատարել բուժական մանիպուլյացիաներ: Հետազոտությունը կատարվում է նաև պրոֆիլակտիկ նպատակով՝ աղեստամոքսային տրակտի վերին համակարգի նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման համար: Կոլոնոսկոպիան լայն տարածում ունեցող մեթոդ է, որի ժամանակ ուսումնասիրվում է հաստ աղիքը և բարակ աղու տերմինալ հատվածը: Անհրաժեշտության դեպքում վերցվում է կենսաբանական նմուշ՝ հետագա միկրոսկոպիկ հետազոտությունների համար: Կոլոնոսկոպիայի միջոցով կատարվում է հաստ աղու պոլիպների՝ նախաքաղցկեղի հեռացում, այդպիսով կանխարգելելով հաստ աղու քաղցկեղի առաջացումը: