Համակարգչային շերտագրում
Գլխավոր / Համակարգչային շերտագրում
Համակարգչային շերտագրումն իրականացվում է Siemens Definition Flash և Siemens Somatom Emotion գերժամանակակից սարքերով: Դրանք նախատեսված են լայնածավալ հետազոտություններ կատարելու համար՝ ապահովելով ախտորոշման լիարժեք արդյունքներ: Համակարգչային տոմոգրաֆիկ սարքերը ճշգրիտ պատկերներ ստանալու հնարավորություն են տալիս նաև սրտաբանական հետազոտությունների ընթացքում:
Սարքերով հնարավոր է հետազոտել տաբեր օրգան-համակարգեր, մասնավորապես
- գլուխ ( գլխուղեղ, գանգի ոսկրեր, քթի հարակից խոռոչներ, քունքոսկրեր, ակնակապիճներ )
- ոսկրա-մկանային համակարգ
- կրծքավանդակի օրգամմեր՝ թոքեր , միջնորմի օրգաններ
- որովայնի և կոնքի խոռոչի օրգաններ
- ստամոքս-աղիքային համակարգի օրգաններ
- աորտա և անոթներ
- ավշային համակարգ
- պարանոցի օրգաններ
Siemens Definition Flash և Siemens Somatom Emotion սկաներների լավագույն առավելություններից ճառագայթման նվազագույն չափաբաժինն է՝ ստանալով գերճշգրիտ արդյունքներ:
Siemens SOMATOM Definition Flash-ը թույլ է տալիս հետազոտել մարմինն ամբողջությամբ, օպտիմիզացնում է սկանավորման ժամանակը՝ նվազագույն ճառագայթման չափաբաժնի կիրառմամբ :
Կրծքավանդակի սկանավորումը 0.6 վայրկյան է տևում և հնարավոր է ստանալ պարզ պատկերներ հիվանդի շնչելու ընթացքում, առանց շնչառությունը պահելու անհրաժեշտության, ինչը մեծ առավելություն է տրավմայով և առողջական կրիտիկական վիճակում գտնվող պացիենտների հետազոտության համար ՝ ստանալով ճշգրիտ արդյունքներ:
SOMATOM Definition Flash-ը հնարավորություն է տալիս սկանավորել սիրտն ամբողջությամբ, գնահատում է սրտի մորֆոլոգիան և կորոնար և թոքային անոթները՝ առանց բետա բլոկատորների օգտագործման: