Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
Գլխավոր / Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
Աստղիկ բկ-ում կիրառվող 1.5 տեսլա Magnetom Aera և 3 տեսլա Magnetom Skyra՝ մագնիսա-ռեզոնանսային սարքերը բացառիկ են Հայաստանում: Siemens Magnetom Skyra
- Շնորհիվ արագ պրոտոկոլների ու աղմուկի իջեցման տեխնոլոգիաների հեշտացնում է հետազոտությունների իրականացումը, նույնիսկ ոչ կոնտակտային պացիենտների դեպքում։
- Կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաների առավել մանրակրկիտ գնահատում ավելի բարձր մագնիսկական դաշտի շնորհիվ ստացվող առավել որակյալ պատկերների։
- Ավելի լայն տրամագծի և տարողունակ սեղանի հաշվին գեր պացինենտների հետազոտելու հնարավորություն։
- Որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների բարձր որակի երկչափ և եռաչափ պատկերների ստացման հնարավորություն, ինչպես նաև ՄՌ- խոլանգիոպանկրեատոգրաֆիա, լյարդի և երիկամների դինամիկ կոնտրաստավորմամբ հետազոտություններ։FREEZEit տեխնոլոգիայի կիրառմամբ շարժողական արտեֆակտների նշանակալի ուղղում։
- Շնորհիվ կիրառաված ավելի բարձր մագնիսկական դաշտի և Angio Suite ծրագրերի փաթեթի բարձրորակ ՄՌ անգիոգրաֆիկ հետազոտությունների իրականացում զարկերակների և երակների վիզուալիզացիայի համար (կոնտրաստային ուժեղացմամբ և առանց նրա)։
- Շագանակագեղձի մուլտիպարամետրիկ հետազոտություն գեղձի մորֆոլիգիայի, ֆիզիոլոգիայի և ֆունկցիայի գնահատումով։ Siemens Magnetom Aera
- NeuroSuite ծրագրային փաթեթի օգնությամբ MAGNETOMAera-ն հնարավորություն է ընձեռնում իրականացնել գլխուղեղի ՄՌ հետազոտություններ, ներառյալ գլխուղեղի պերֆուզիա և ֆունկցիոնալ ՄՌՏ։ Օրթոպեդիկ հետազոտությունների իրականացում (ներառյալ դաստակի, ուսահոդի,կոնքազդրային, ծնկային հոդերի).
- Tim 4G տեխնոլոգիայի կիրառմամբ համադրելով 18 և 32 ալիքային կոճերը հնարավորություն է ստացվում հետազոտել ամբողջ մարմինը oncosearch ծրագրով և ստանալ բարձր որակի պատկերներ ներառյալ որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների։
- Որովայնի խոռոչի ինչպես նաև հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի խոռոչի մուլտիպարամետրիկ հետազոտություններ (լյարդի, երիկամների և շագանակագեղձի պաթոլոգիաների գնահատում դինամիկ կոնտրաստային ուժեղացմամբ):
- Կարդիոլոգիական փաթեթը ներառում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների հայտնաբերման համար նախատեսված ծրագրերի ողջ սպեկտրը սրտամկանի ֆունկցիայի, մորֆոլոգիայի և պերֆուզիայի գնահատում, ինչպես նաև նորարարական 3d անգիոգրաֆիա և 3d whole heart MRI ծրագրերը։
- Կոճերի Тim տեխնոլոգիայի կիրառմամբ իրականացվում է կրծքագեղձերի ՄՌ հետազոտություն, որը բավականին բարձրացնում է չարորակ նորագոյացությունների հայտնաբերման էֆեկտիվությունը ու լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում բիոպսիայից առաջ։