Ալեքսանդր. լյուքս դասի շքեղ հյուրանոց Երևանում

Ալեքսանդր. լյուքս դասի շքեղ հյուրանոց Երևանում

Լյուքս դասի հյուրանոցների Luxury Collection աշխարհահռչակ ցանցին պատկանող Ալեքսանդր հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, որտեղից 5 րոպե քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ և Օպերայի ու բալետի ազգային թատրոն:

Ալեքսանդր հյուրանցն իր հյուրերին առաջարկում է շքեղ համարներ, 4 ինքնատիպ ռեստորան, փակ լողավազան, յուրահատուկ սպա կենտրոն և մարզասրահ: 

 

Անի Գրանդ Հոթել Երևան

Անի Գրանդ Հոթել Երևան

Անի Գրանդ Հոթելը գտնվում է երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից 600 մետր հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում ճանաչված տեսարժան վայրեր՝ պարսկական Կապույտ մզկիթը, Երևանի պետական համալսարանն ու «Կասկադ» ճարտարապետական-հուշարձանային համալիրը:

Անի Գրանդ Հոթելն իր հյուրերին առաջարկում է բար, ռեստորան, չծխողների համար նախատեսված համարներ, ֆիթնես կենտրոն, փակ լողավազան և սաունա: Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi:

Արմենիա Մարիոթ հյուրանոց

Արմենիա Մարիոթ հյուրանոց

Marriott Armenia Yerevan հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ հենց Հանրապետության հրապարակում: Հյուրանոցում գործում է միջազգային նրբաճաշակ խոհանոցով ռեստորան: Հյուրերին առաջարկվում են դասական ոճով ձևավորված ձայնամեկուսացված համարներ: Armenia Marriott հյուրանոցի տարածքում գործում է բար, ամառային բացօթյա տեռաս:

Գրանդ հոթել Երևան. լյուքս դասի փոքր հյուրանոց

Գրանդ հոթել Երևան. լյուքս դասի փոքր հյուրանոց

Հինգաստղանի այս Գրանդ հոթելը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հայաստանի ազգային պատկերասրահից 200 մետր, իսկ Օպերայի և բալետի ազգային թատրոնից՝ 500 մետր հեռավորության վրա:

Այստեղ հյուրերը կարող են այցելել հիդրոմերսող լոգարանով սպա կենտրոն և հյուրանոցի տանիքում գործող բացօթյա ամառային լողավազան: Գրանդ հոթելում գործում է հայկական խոհանոցով ռեստորան, որտեղից համայնապատկեր է բացվում դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi.

Ռեդիսոն Բլու Հոթել Երևան

Ռեդիսոն Բլու Հոթել Երևան

Լիովին վերանորոգված 5 աստղանի հյուրանոց՝ դեպի զբոսայգի և Արարատ լեռ բացվող հիանալի տեսարաններով: Ռեդիսոն Բլու հյուրանոցից 10 րոպե քայլելով կարելի է հասնել Հաղթանակ զբոսայգի, իսկ Երևանի կենտրոն կարելի է հասնել ավտոմեքենայով՝ ընդամենը 5 րոպեում:

Հյուրանոցի տարածքում գործում է անվճար ավտոկայանատեղի, իսկ անվճար Wi-Fi ինտերնետը հասանելի է բոլոր հատվածներում:

Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոց

Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոց

Այս էլեգանտ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ մանկական զբոսայգու տարածքում: Հյուրերի տրամադրության տակ են ընդարձակ այգին ու լողավազանը՝ պառկելաթոռներով: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար ավտոկայանատեղի, իսկ անվճար Wi-Fi ինտերնետը հասանելի է հյուրանոցի բոլոր հատվածներում:

Դաբլթրի բայ Հիլթըն հյուրանոց

Դաբլթրի բայ Հիլթըն հյուրանոց

Երևանի կենտրոնում գտնվող այս հյուրանոցն ունի առողջարանային և սպա կենտրոններ, սաունա և ֆիթնես կենտրոն: Այստեղից ընդամենը 10 րոպե քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Հյուրանոցից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան ուղևորությունը ավտոմեքենայով տևում է ընդամենը 15 րոպե:

Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի և անվճար Wi-Fi.

Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոց

Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոց

Պատմական ամրոց հիշեցնող ֆասադով այս գրանդ հոթելը տեղակայված է Ձորագետ գյուղում, Դեբեդ գետի ափին: Երևանից հյուրանոց 4 ժամվա ճանապարհ է:

Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է սպա ծառայությունների լայն ընտրություն: Տարածքում գործում է ռեստորան, որի բացօթյա պատշգամբից տեսարան է բացվում դեպի Դեբեդ գետը:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International