Ռենտգեն հետազոտություններն իրականացվում են Luminos Fusion, Luminos RF classic նոր թվային ռենտգեն սարքերով,որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ հետազոտություններ աղեստամոքսային տրակտի, շնչառական, միզասեռական, հենաշարժական, ոսկրահոդային համակարգերի, ինչպես նաև խոլանգիոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա: Այս սարքերով հնարավոր է ստանալ բարձրորակ պատկերներ՝ իջեցնելով ճառագայթման աստիճանը: Հաջորդ առավելությունը հետազոտության արագությունն է: Սարքերը լինելով դիգիտալ, հնարավորություն են տալիս ստացված հետազոտության ինֆորմացիան կրիչների վրա տեղափոխելու և հիվանդի տվյալները երկար ժամանակով արխիվացնելու հնարավորություն:
+374 11 66 77 88
Русский
English