Նորություններ

Գլխավոր / Նորություններ

07.12.2023

Գիտագործնական սեմինարներ մարզային բժիշկների համար

Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեցին բացառիկ ձևաչափով գիտագործնական սեմինարներ մարզային բժիշկների համար:

Սեմինարի շրջանակում պացիենտի ընդունումն ու հետազոտությունը միաժամանակ գործնական վերապատրաստում էր մարզային բուժկենտրոնի բժիշկների համար:

Ծրագիրն արդյունավետ էր մարզերի բուժաշխատողների, և շահավետ՝ բնակիչների համար:

Մարզերի բնակիչները հնարավորություն ստացան անվճար հետազոտություններ անցնելու և ստանալու մասնագետների խորհրդատվություններ, իսկ բժիշկները՝ տեղում գործնական վերապատրաստում անցնելու, կրեդիտներ ստանալու, Աստղիկ բկ մասնագետների հետ կոնսիլիումներ անցկացնելու, բարդ դեպքերը քննարկելու:

Բոլոր մարզերում պացիենտները կարողացան անվճար անցնել՝

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի ուլտրաձայնային հետազոտություն

 Դուպլեքս,սրտաբանական, հեպատոլոգիական հետազոտություններ

Անպտղության կանխարգելման և բուժման նպատակով՝ գինեկոլոգիական, ուրոլոգիական և էնդոկրինոլոգիական հետազոտություններ

Անոթային հիվանդությունների զննում:

Գործնական վերապատրաստումներ իրականացվեցին նաև թերապևտների, լյարդի փոխպատվաստման, վերարտադրողական առողջության թիմերի  հետ միասին:

Աստղիկ բկ մասնագիտական թիմերը ծրագիրն իրականացրին հանրապետության հինգ մարզերում՝ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու և Շիրակի: Սա նաև կարևոր համագործակցություն էր՝ մարզերում հնարավորինս որակյալ բուժծառայություն մատուցելու համար:

Աստղիկ բկ, առողջության պահպանման ձեր բանաձևը

 

 

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International