Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Լազերային կոսմետոլոգիա

Լազերային կոսմետոլոգիան ապարատային պրոցեդուրաների համալիր է՝ մաշկի վրա լուսային էներգիայի ազդեցության կիրառմամբ: Այն ունի բուժիչ և երիտասարդացնող ազդեցություն, ինչպես նաև թույլ է տալիս ազատվել մի շարք կոսմետոլոգիական թերություններից։

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․

➤ Մաշկի լազերային հղկում ALMA CO2 լազերի միջոցով

➤ Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

➤ Դեմքի լազերային երիտասարդացում

Մաշկի լազերային հղկումն Աստղիկ ԲԿ-ում կատարվում է ALMA CO2 լազերի միջոցով։ Այս սարքի շնորհիվ հնարավոր է ազատվել․

➤ Սպիներից

➤ Պապիլոմաներից

➤ Ակրոխորդոններից

➤ Սեբորեային Կրեատոզից

➤ Գորտնուկներից

➤ Քսանտելազմաներից

 

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն իրականցվում է ամերիկյան նորագույն Candela ընկերության GentleLaser Pro-U սարքով:

Սարքի աշխատանքի ընթացքում լուսային էներգիան վերածվում է ջերմային էներգիայի, կլանվում է մազում գտնվող մելանին պիգմենտի կողմից, և մազն ամբողջ երկարությամբ կտրուկ տաքանում է: Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով տեղի է ունենում մազի ֆոլիկուլի քայքայում:

 

Սարքի առավելություններն են․

➤ Անվտանգություն - 755 նմ խորություն (հավաստագրված է FDA-ի կողմից)։ Ըստ ամերիկյան FDI- որակի չափանիշների այն հանդիսանում է ամենաանվտանգ լազերային տեխնոլոգիան։

➤ Արագ լուսարձակում - ի տարբերություն այլ մազահեռացնող միջոցների, այն գերարագ է՝ լուսարձակման տևողությունը 3 մվրկ և պրոցեդուրան իրականացվում է 4-5 անգամ ավելի արագ

➤ Ցավի նվազեցում - Սարքը միակն է, որն ունի DSD սառեցման համակարգ, որը պրոցեդուրան դարձնում է առավել անցավ, այրվածքների առաջացման հավանականությունը նվազագույնի է հասցնում

➤ Մաշկի ամբողջականության պահպանում

Պրոցեդուրաների միջև երկարատև դադար (4-6 շաբաթը մեկ)

➤ Արդյունավետություն -  առաջին իսկ պրոցեդուրային հետո ակնհայտ մազի որակի փոփոխություն, մազերի աճի ակնհայտ նվազեցում

Co2 լազեր
Հրանուշ Գևորգյան
Տեսնել ավելին
Բժիշկներ

Հրանուշ Գևորգյան

Կոսմետոլոգիական ծառայության ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ

Լուսինե Ղահրամանյան

Բժիշկ-կոսմետոլոգ Մաշկավեներաբան

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International