Insurance
Insurance partners

Դեմքի և պարանոցի պլաստիկ վիրահատության նպատակն է վերացնել տարիքային փոփոխություններն ու մաշկի և փափուկ հյուսվածքների արտահայտված թերությունները: Պլաստիկ վիրաբուժության օգնությանը սովորաբար դիմում են հասուն տարիքի կանայք ու տղամարդիկ, ովքեր հետևում են իրենց արտաքինին: Դեմքի ու պարանոցի պլաստիկան ընտրում են նաև հանրային դեմքերը, ովքեր կարևորում են երիտասարդության պահպանումն ու անթերի արտաքինը: Պլաստիկ վիրահատությունը նաև բնածին արատներից ու տրավմաներից ազատվելու միջոց է:

Վիրահատական միջամտությունը թույլ է տալիս անվնաս կերպով ձգել դեմքի ու պարանոցի մաշկը, բարեփոխել կրկնակզակի ուրվագծերը, հստակեցնել դեմքի օվալն ու շտկել ականջների, այտոսկրերի, շրթունքների, քթի ձևը:

Աստղիկ ԲԿ-ն առաջարկում է դեմքի և պարանոցի պլաստիկայի հետևյալ տեսակները․

► Պարանոցի լիպոսակցիա

► Ռինոպլաստիկա (քթի պլաստիկա)

► Քթի ծայրի ռինոպլաստիկա

► Երկրորդային (ուղղիչ) ռինոպլաստիկա

► Դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ)

► Բլեֆարոպլաստիկա (կոպերի պլաստիկա)

► Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)

► Դեմքի ուրվագծային պլաստիկա

Ռինոպլաստիկա
Անի Գևորգյան
Տեսնել ավելին
Բլեֆարոպլաստիկա
Անի Գևորգյան
Տեսնել ավելին
Ամրամ Փայտյան
Տեսնել ավելին
Վերջին նորությունները